Ներքին 3 տարի առաջ - 15:44 22-09-2022

Ադրբեջանն այսօր պիտի պատասխանի հայ ռազմագերիների մասին ՄԻԵԴ-ի հարցմանը․ իրավապաշտպան

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրանսենյակը» տվյալներ է հավաքագրում ռազմագերիների և անհետ կորածների մասին․ այսօր «Պատերազմական հանցագործություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկմանը նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

Գերեվարվածների մասին տեղեկությունները հավաքվում են հարազատների դիմումների հիման վրա, որ ադրբեջանական տեսանյութերում ճանաչում են խոշտանգման ենթարկվող իրենց մտերիմներին։ Նույնականացումից հետո ՀՔԱՎ-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ գանգատ է ներկայացնում միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով։

Այս պահի դրությամբ, ըստ Չատինյանի, կա երեք դիմում, որոնցով դատարանը հարցադրումներ է ուղարկել ադրբեջանական կողմին։ Հարցադրման ժամկետը լրանում է այսօր։ Ադրբեջանը պիտի պատասխանի նրանց պահման պայմանների վերաբերյալ հարցերին։ Անհետ կորածների մասին ևս հարազատներն են տվյալներ փոխանցում, որից հետո ՀՔԱՎ-ը փորձում է տվյալներ գտնել նրանց մասին, միջազգային հարթակներում ներկայացնում խնդիրը։

Օրերս Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց գերության մեջ հայտնված զինծառայող Դավիթ Գիշյանի դին։ Նրան տեսանյութում ճանաչել էր հայրը։ Նրա մասին ևս ՄԻԵԴ-ը հարցում էր ուղարկել Ադրբեջանին, որն ամենաուշը այսօր պիտի պատասխաներ։ Մինչ այդ, սակայն, փոխանցեց դին։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի բնորոշմամբ՝ սա հատուկ է Ադրբեջանի գործելաոճին, որ դիտարկվել է դեռ 2016 թվականից։

«Կա անհերքելի ապացույց, որ անձը գտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, և որոշ ժամանակ անց նրան հայտնաբերել են մահացած։ Դրա դեմ պայքարելը գրեթե անհնարին է։ Ադրբեջանը կփորձի ներկայացնել որևէ բացատրություն, բայց նման դեպքերով միանշանակ խախտում կարձանագրվի։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը շարունակում է նման դեպքերը օգտագործել՝ որպես պատերազմի միջոց։ Իրավական գործընթացները դեռ չունեն իրենց հավաքական ազդեցությունը, որ կարողանան հակազդել Ադրբեջանի գործողություններին»,- ասաց իրավապաշտպանը։

Նա վստահ է, որ այսպես կշարունակվի, մինչ գա մի պահ, երբ Ադրբեջանի ռեսուրսները միջազգային իրավական դաշտում սպառվեն, ձևավորվի հանրային կարծիք, որ Ադրբեջանը սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու տարածաշրջանային խաղաղությանը։

«Գիշյանի օրինակը, ընդհանրացնող օրինակ է։ Կարծում եմ արդեն մի քանի տարուց, երբ Հաագայում դատական գործերը կմտնեն եզրափակիչ փուլ, արդեն ավելի ու ավելի շատ միջազգային սուբյեկտներ կսկսեն բացեիբաց խոսել, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև՝ միջազգային մակարդակով»,- ասաց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

Ձեզ գուցե հետաքրքրի