Արտաքին 5 տարի առաջ - 23:16 17-06-2021

Լավրովը Բելառուսի արտգործնախարարին և ԱՊՀ երկրների դեսպաններին հաղորդել է ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Մոսկվա ժամանած Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյին և ԱՊՀ երկրների դեսպաններին տեղեկացրել է ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքների մասին:

«Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցով ժամանած Վլադիմիր Մակեյին, ինչպես նաև Համագործակցության երկրների դեսպաններին տեղեկացրել է նախորդ օրը Ժնևում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի բանակցությունների հիմնական արդյունքների մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Սմոլենսկայա հրապարակում նշել են, որ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի այլ արդիական հարցերի շուրջ:

Հունիսի 16-ին Ժնևում կայացել է ռուս-ամերիկյան գագաթնաժողովը: Այն անցկացնելու նախաձեռնությունը Վաշինգտոնինն էր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վիճակն ու հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները և միջազգային օրակարգի խնդիրները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին