Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 20:53 14-12-2022

Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կկարողանան զրուցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման համակարգման աշխատանքները շարունակվում են, սակայն նրանք կկարողանան զրուցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։

Ինչպես փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Պեսկովն այս մասին ասել է այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։


«Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ առնվազն երեք առաջնորդները հնարավորություն կունենան խոսել: Թե ինչպես դա կստացվի, աշխատանքը դեռ ընթացքի մեջ է»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, խոսելով Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման հնարավորության մասին, Կրեմլի մամուլի խոսնակը նշել է, որ այս հարցում դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը փաստացի հայտնվել է Ադրբեջանի շրջափակման մեջ։



Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի