Արտաքին 5 տարի առաջ - 13:20 11-05-2021

ՌԴ-ի և Ադրբեջանի միջև «շատ հարցեր կան, բայց ոչ խնդիրներ»․ Լավրով

Ռուսաստանի պատվիրակությունը պաշտոնակա այցով եղել է Բաքվում և նշել, որ բանակցություններում ցանկանում է նախանշել Լեռնային Ղարաբաղում ծագող խնդիրները լուծելու քայլերը:

«Մենք նպատակ ունենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք, բարեխղճորեն իրականացման։ Երեկ (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը) մենք շատ մանրամասն քննարկեցինք առկա խնդիրները: Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք ուրվագծել կոնկրետ քայլեր՝ գոյություն ունեցող հարցեր լուծելու համար, բնականաբար, իրավիճակը հեշտ չէ, երկար տարիներ այն չի լուծվել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկրների միջև «շատ հարցեր կան, բայց ոչ խնդիրներ». «Նրանց թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարաբերությունները շատ հարուստ են: Նրանք ամեն օր ավելի են հարստանում՝ ընդգրկելով մարդկային գործունեության բոլոր հնարավոր ոլորտները՝ սկսած քաղաքական երկխոսությունից, առևտրից, տնտեսությունից, ներդրումներից, հումանիտար կապերից, կրթական, մշակութային շփումներից և, իհարկե, միջազգային քաղաքականությունից»:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են