Ներքին 2 տարի առաջ - 21:19 25-05-2024

Խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան, բայց աշխատանքը շարունակվում է․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի թողնվել սահմանից այն կողմ, այսօր Կիրանցում «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:

«Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև, էլի ասում եմ, մենք հիմա ոչ թե նոր սահման ենք գծում, այլ մենք վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը: Այս նախադասությունից ոչ մի բառ ո՛չ կարելի է ավելացնել, ո՛չ կարելի է պակասեցնել, և մենք գնում ենք էդ տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը:

«Դուք հաջողություն եք համարում, որ այս գործընթացի հիմքում Ալմա-Աթայի հռչակագիրն է, բայց և՛ Ազգային ժողովի խոսնակը, և՛ արտգործնախարարը ասում են, որ Բաքուն դեռ չի համաձայնում խաղաղության պայմանագրում դա ամրագրել», - այս դիտարկմանը վարչապետն արձագանքեց. - «Գիտե՞ք, էդտեղ աշխատանքային նրբություններ և հարցեր կան բազմաթիվ, ես դա չէի ցանկանա մեկնաբանել, բայց փաստն էն է, որ սահմանազատման գործընթացում սահմանազատման հանձնաժողովները Ալմաթիի հռչակագիրը որպես բազային սկզբունք արդեն իսկ ֆիքսել են, և երկու կողմերի կողմից դա ընդունվել է: Այո, խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան, բայց այդ խնդիրների շուրջ մեր աշխատանքը շարունակվում է, և պետք է ավելի մանրամասն աշխատանք իրականացվի հարցը լուծելու համար»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից