Արտաքին
Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն փորձում է իր կամքը թելադրել Ասիայում
12:20 16-10-2026
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ներկայումս փորձում է պնդել, որ ամբողջ Եվրասիական տարածաշրջանը իր պատասխանատվության գոտի է՝ հղում անելով դաշինքի պաշտպանական բնույթին։
Նեթանյահուն հայտարարել է, որ կոշտ խոսակցություն է ունեցել Սիրիայի ղեկավարի հետ
23:58 15-10-2026
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ավելի վաղ կարճ և կոշտ խոսակցություն է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ:
Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով կա 4 զոհ
23:47 15-10-2026
Ստամբուլում ռեկորդային անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հուսիթները հրթիռային հարված են հասցրել Ադենի նախագահական պալատին
23:42 15-10-2026
Հարվածի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության երկու աշխատակից։ Պալատում գտնվող վարչապետը և կառավարության անդամները չեն տուժել։
Տուսկի հետ քննարկել ենք քայլերը, որոնք կօգնեն ամրապնդել մեր պաշտպանությունը ռուսական հարվածներից. Զելենսկի
23:34 15-10-2026
Ես հանդիպել եմ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Դոնալդը լավատեղյակ է ռուսական հրետակոծության հետ կապված իրավիճակին և այն մասին, թե ինչպես է այն օրեցօր սրվում:
Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
23:10 15-10-2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հանձնարարել է մշակել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու հնարավոր տարբերակներ։
Թուրքիայում քննարկվում է թուրք զինվորներին Եմեն ուղարկելու հարցը
22:46 15-10-2026
Սակայն դեռևս չկա ո՛չ ԱՄՆ-ի կողմից հաստատված որևէ ռազմական պահանջ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից Եմենին միջամտելու որոշում:
ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
22:04 15-10-2026
Ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ վերջին հարվածները զգալի վնաս չեն հասցրել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմ
21:48 15-10-2026
ԱՄՆ-ն Իրանի հետ կապված սահմանափակող միջոցների շրջանակում պատժամիջոցների ցուցակներում ներառել է 11 իրավաբանական և 16 ֆիզիկական անձի։
Ֆրանսիացի առաջնորդը պահանջել է դադարեցնել ԵՄ աջակցությունը Թուրքիային
21:44 15-10-2026
Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը գերազանցում է իր լիազորությունները։
Մասկը հավանել է Զելենսկուն քննադատող ուկրաինացի լրագրողի գրառումը
20:54 15-10-2026
Իլոն Մասկը հավանություն է տվել ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյի գրառմանը, որում նա Վլադիմիր Զելենսկուն հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է անվանել:
Գլխաշորի շուրջ վեճը՝ Անկարա–Բաքու լարվածության նոր պատճառ
20:18 15-10-2026
Հակասության առանցքում ոչ միայն Ադրբեջանի աշխարհիկ կրթական քաղաքականությունն է, այլև այն հարցը՝ որքանով կարող է Թուրքիան իրեն իրավունք վերապահել գնահատելու և քննադատելու դաշնակից երկրի ներքին որոշումը:
Բաքվում Ֆիդանը հանդիպել է Ալիևին և Լավրովին
19:54 15-10-2026
Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն, սակայն հանդիպումների վերաբերյալ այլ մամրամասներ չի հայտնել։
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
19:10 15-10-2026
Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը հիջաբի արգելքի դեմ հնչող քննադատությունը որակել է որպես դիտավորյալ տեղեկատվական հարձակում՝ թիրախավորելով Թուրքիային և Իրանի Իսլամական Հանրապետությանը:
Գուտերեշը Երևանում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների հարցին
18:42 15-10-2026
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր Երևանում հայտարարեց, որ ինքը խաղաղության համաձայնագրի մեծ աջակից է։
ՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը
18:36 15-10-2026
Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։
Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
18:24 15-10-2026
Դահլիճը լքել են նաև Իրանի, Քուվեյթի և Պակիստանի պատվիրակությունները: Կատարի, ԱՄԷ-ի և Բահրեյնի պատվիրակությունները մնացել են դահլիճում և լսել են ելույթը:
Էրդողանը վերջին անգամ կմասնակցի նախագահական ընտրություններին
18:19 15-10-2026
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին անգամ կառաջադրվի նախագահի պաշտոնում:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին կժամանի Հայաստան
14:57 15-10-2026
Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին (CBD COP17)։
Տոկաև․ Հայաստանի և Ադրբեջանի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար
14:26 15-10-2026
Տոկաևը շեշտել է, որ ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվող հաշտեցման գործընթացը։
Խրախուսում եմ ՀՀ-ին և Ադրբեջանին՝ շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրման. ԵԱՀԿ գործող նախագահ
14:13 15-10-2026
Բայց ԵԱՀԿ գործող նախագահի կարծիքով՝ մարտահրավերներ մնում են, մասնավորապես, մարդասիրական հարցերում:
Ստամբուլում ուժեղ տեղատարափը հեղեղումներ է առաջացրել․ երկու մարդ մահացել է
13:47 15-10-2026
Ստամբուլում տեղացած ուժեղ անձրևները հեղեղել են բնակելի և գրասենյակային շենքերը՝ ճանապարհներին և ստորգետնյա անցումներում հսկայական ջրափոսեր առաջացնելով։
Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
13:22 15-10-2026
Այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով բնակելի շենքեր են վնասվել
12:45 15-10-2026
Շենքի ճակատային մասը, տանիքի մի մասը և պատուհանները վնասվել են: