Արտաքին
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել
18:44 31-12-2025
Մարդիկ չեն կարողանում տուն թռչել վատ եղանակի պատճառով և հնարավոր է՝ Ամանորը դիմավորեն սպասասրահում կամ ինքնաթիռում։
Փարիզն և Լոնդոնը պատրաստվում են Ուկրաինա խաղաղարար առաքելություն ուղարկել
17:54 31-12-2025
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են մասնակցել «բազմազգ ուժերի» դիտորդական գործողությանը՝ Մոսկվայի և Կիևի միջև ապագա խաղաղության համաձայնագիրն ապահովելու համար:
Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի
17:10 31-12-2025
Բուլղարիան կդառնա 21-րդ երկիրը, որը պաշտոնապես կանցնի եվրոյի:
2026-ին մենք շարունակելու ենք լինել Հայաստանի կողքին. ԵՄ դեսպան
16:32 31-12-2025
ԵՄ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է: Մեր գործընկերության հիմքում ընդհանուր արժեքներն են՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները:
Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը
16:13 31-12-2025
Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում ռիալի փոխարժեքի կտրուկ անկման, գնաճի և կենսամակարդակի վատթարացման ֆոնին:
Վրաստանում կանխվել է 157 կգ հերոինի մաքսանենգության փորձը
14:49 31-12-2025
Վրաց պաշտոնյայի խոսքով՝ 20 միլիոն դոլար արժողության հերոինի խմբաքանակը առգրավվել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետում։
Իրանը փորձում է վերականգնել միջnւկային ծրագիրը. Նեթանյահու
11:16 31-12-2025
Մենք նրանց զգալիորեն հետ ենք մղել երկու ոլորտներում էլ, բայց նրանք կփորձեն վերականգնել բալիստիկ հրթիռների արտադրությունը և միջուկային ծրագիրը, հայտարարել է Նեթանյահուն։
Ուկրաինացիները ԱԹՍ-ներով հարվածել են Տուապսեին, ռուսները՝ Օդեսային
10:45 31-12-2025
Ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով երկու մարդ Է տուժել, և հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթավերամշակման գործարանում:
Փեզեշքիանը դատապարտել է Պուտինի նստավայրի վրա ուկրաինական հարձակումը
23:19 30-12-2025
ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։
Մոսկվան շոշափելի ապացույց չի ներկայացրել Պուտինի նստավայրի վրա «հարձակման» մասին. Կիև
23:06 30-12-2025
Ուկրաինայի արտգործնախարարը պնդել է, թե այս կեղծ մեղադրանքներով Մոսկվան փորձում է խափանել խաղաղության շուրջ բանակցությունները։
Ռուսական նավթը՝ ԵՄ-Թուրքիա հնարավոր լարվածության պատճառ
22:27 30-12-2025
Նշվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ԵՄ-ն փորձում է պարզել՝ արդյոք իր սահմանած էներգետիկ արգելքները չեն շրջանցվում նավթի ծագումը «քողարկելու» միջոցով։
ԱՄՆ-ն պատրաստակամ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին․ Լեհաստանի վարչապետ
21:54 30-12-2025
Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին մասնակցելու իր պատրաստակամության մասին՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։
Թուրքիան F-35-երը երբեք չի կիրառի Իսրայելի դեմ. Թրամփի խոստումը
21:19 30-12-2025
Դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։
ԱԹՍ-ների գրոհ Բելգորոդի մարզում. կան զոհ ու վիրավորներ
21:03 30-12-2025
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզում մեկ խաղաղ բնակիչ է մահացել, չորսը` վիրավորվել։
Թրամփի հետ քննարկում ենք Ուկրաինայում ամերիկացի խաղաղապահների տեղակայման հարցը․ Զելենսկի
20:55 30-12-2025
Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկում է Ուկրաինայում ամերիկացի խաղաղապահների տեղակայման հարցը։
Իսպանիան Թուրքիայից 30 միավոր ռազմաուսումնական ինքնաթիռ է գնել
20:25 30-12-2025
Թուրքիան և Իսպանիան ստորագրել են շուրջ 2․6 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիր, որի շրջանակում Իսպանիան կգնի 30 միավոր թուրքական արտադրության «HÜRJET» ոսումնական և թեթև հարվածային ռեակտիվ ինքնաթիռ։
Էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական դաշինք, որի մասնակիցներից մեկը Պակիստանն է. իրանագետ
20:06 30-12-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում անդրադարձել է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի ապագային և Լիբիայում փաստացի ստեղծվող հակաթուրքական դաշինքին, որի անմիջական մասնակիցներից մեկը Պակիստանն է
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլ. Սերդար Քըլըչ
19:36 30-12-2025
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի հետ վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ։
Իրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն. ԱԳՆ
19:17 30-12-2025
Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է ներքին օրենսդրության համաձայն:
Ադրբեջանի և Թուրքիայի տանկերները բախվել են Մարմարա ծովում
18:23 30-12-2025
Նախնական տվյալով ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ադրբեջանական «Kalbajar» լցանավի խարիսխային շղթան փաթաթվել է «Alatepe» լցանավի պտուտակներին:
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի մասին
18:12 30-12-2025
Նրա խոսքով՝ ձևաչափի մասնակիցները խթանում են խաղաղության գործընթացը։
Լուկաշենկոն Նոր Տարվա նախօրեին ներում է շնորհել 22 դատապարտյալի
17:06 30-12-2025
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Նոր Տարվա նախօրեին ներում է շնորհել 22 հոգու։ Նրանցից 20-ը դատապարտվել են ծայրահեղական հանցագործությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Եմենում 90 օրով արտակարգ դրություն է հայտարարվել
15:51 30-12-2025
Եմենն 90 օրով արտակարգ դրություն է հայտարարել և ԱՄԷ-ից պահանջել է զորքերը դուրս բերել 24 ժամվա ընթացքում:
Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
15:24 30-12-2025
Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր 2026 թվականի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել