Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 15:28 02-05-2026

Չեխիայի վարչապետը Հայաստանում կբանակցի Զելենսկու հետ. iDnes.cz

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը iDnes.cz-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կիրակի օրը Հայաստանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Բանակցությունների թեման չի հստակեցվում։ Նշվում է միայն, որ Բաբիշը Զելենսկու հետ անձամբ կհանդիպի առաջին անգամ՝ Չեխիայի ներկայիս կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։

«Այստեղ ես նաև կանցկացնեմ կարճ երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ նաև բանակցություններ կվարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ», - Հայաստանի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հանդիպումների մասին պատմել է Բաբիշը։

«Կարևոր է, որ մենք հանդիպենք», - ասել է Բաբիշը՝ խոսելով Զելենսկու հետ հանդիպման մասին։

Միաժամանակ նա նշել է, որ մտադիր չէ մեկնել Կիև, սակայն ապագայում կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ Լեհաստանում՝ մի համաժողովի ընթացքում, որի թեման, ենթադրաբար, կլինի Կիևին օգնություն ցուցաբերելը, հաղորդում է «Европейская правда»-ն։

Մայիսի 3-ին Չեխիայի վարչապետը կայցելի Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու, որի ընթացքում կքննարկվեն էներգետիկ և տնտեսական անվտանգության, ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակի և Եվրոպայում կայունության ամրապնդման հարցերը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց