Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 12:02 02-05-2026

Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց՝ նշելով, որ եկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ​​ոճին համապատասխան։

Նա նշել է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական կառույցները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պաշտպանվում և վերականգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան։