Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 21:00 10-01-2024

Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու կառուցման պատմական հիմքերը կան. ԱԳՆ-ն կօգտագործի դրանք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արցախի Հանրապետության բռնազավթումից և ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանը ներկայումս ոչնչացնում, կամ ձևախեղում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը՝ փորձելով դրա պատկանելիությունը վերագրել տարբեր ազգերի։ Օրինակ Արցախի հայկական եղեղեցիների մի զգալի մասը Ադրբեջանը ներկայացնում է որպես ալբանական, իսկ Շուշի Սուրբ Ղազանչեցոց Ամենփրկիչ եկեղեցին՝ ռուսական։

Նախօրեին Monument watch ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը նշել էր, որ Ադրբեջանը փորձում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ներկայացնել որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, այդ նպատակով ոսկեգույն են ներկել եկեղեցու գմբեթը և այլն։ Պետրոսյանի համոզմամբ՝ քանի որ այս դեպքում չեն կարող այն վերագրել Աղվանից կաթողիկոսությանը, փորձում են այն ներկայացնել որպես ռուս ուղղափառ եկեղեցի:

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ ինքը մալականների համայքից է և ուղղափառ եկեղեցու հետևորդ չէ, ուստի տեղեկություն չունի, թե ինչու է եկեղեցին ներկայացվում որպես ուղղափառ։

Պատգամավորը նշեց, որ մեզնից տեղեկացավ, որ Ադրբեջանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ներկայացնում է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի՝ շեշտելով, որ պատմական բոլոր հիմքերը կան, թե եկեղեցին ով է կառուցել, և սկզբնապես այն ինչ տեսքով է գործել։ Նրա խոսքով՝ հարցն անշուշտ արժանի է ուշադրության և անհրաժեշտ է դրանով զբաղվել։

Մեր հարցին, թե Հայաստանը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Արցախի մշակութային ժառանգությանը ոչնչացումն ու ձևախեղումը թույլ չտալու համար՝ պատգամավորը պատասխանեց, որ պետք է շարժվել դիվանագիտական ճանապարհով։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կառույցներ կան, որոնք զբաղվում են մշակութային արժեքների պահպանությամբ և միջազգային պաշտպնությամբ։ Վստահ եմ, որ մեր արտաքին գործերի նախարարությունն էլ դրանով կզբաղվի, որովհետև աշխարհի ցանկացած վայրում գտնվող հայկական կրոնական, կամ մշակութային օջախ գտնվում է կառավարության հոգածության ներքո, և, բնականաբար այստեղ դիվանագիտական գործիքակազմը պետք է կիրառվի»,- ասաց նա։

Պատգամավորը հավելեց, որ թեմայի շուրջ քննարկումներ կունենա նաև միջազգային գործընկերների հետ և կփորձի հստակեցնել նրանց դիրքորոշումները։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան