Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 16:31 02-05-2026

Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում. Մարագոս

Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են, և իմ ուղերձը Հայաստանի քաղաքացիներին հստակ է․ այս ընտրությունները ձերն են։ Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է ընտրողներին՝ ազատ և առանց միջամտության, իսկ Եվրոպական միության դերը՝ Հայաստանի իշխանությունների դիմումի հիման վրա, աջակցելն է, որպեսզի այդ գործընթացը լիարժեքորեն ապահովվի: Այս մասին «Արմենպրեսին» տված հացազրույցում ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Գործնականում մենք աջակցում ենք այն ինստիտուտներին, որոնք ապահովում են ազատ և արդար ընտրությունների անցկացումը՝ սկսած Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և անկախ մեդիա։ Սա երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն է, որը համագործակցում է հաստատությունների հետ և չի հանդիսանում ո՛չ ընտրությունների դիտորդական առաքելություն, ո՛չ էլ ընտրական գործընթացի մասնակից: Մեր աջակցության նպատակը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունն է՝ ապահովելու, որ հունիսի 7-ին Հայաստանի ապագան որոշեն բացառապես Հայաստանի քաղաքացիները և ոչ ոք այլ։ Միաժամանակ ցանկանում ենք հստակ ընդգծել, որ այս աջակցությունը որևէ կերպ կապված չէ որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի հետ

Եվրոպական միությունը չի ընտրում հաղթողներին։ Մենք համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում՝ առաջնորդվելով նույն սկզբունքներով և նույն օրակարգով։ Թե ով կհաղթի, բացառապես Հայաստանի ընտրողների որոշելիքն է, և ես խրախուսում եմ բոլորին օգտվել իրենց այդ իրավունքից՝ չտրվելով ապատեղեկատվական այն նարատիվներին, թե Հայաստանի քաղաքացիները որոշման մեջ դեր չունեն․ իրականում որոշումը պատկանում է միայն և միայն նրանց:

Մեզ համար կարևոր է, որ գործընթացը լինի արժանահավատ, որ քաղաքացիները կարողանան ազատորեն կատարել իրենց ընտրությունը, և որ արդյունքներն արտացոլեն հայ ժողովրդի իրական կամքը։ Ահա թե ինչ են նշանակում ժողովրդավարական ընտրությունները, և դա է, ինչին Հայաստանն արժանի է»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը