Արտաքին
ՌԴ-ն 2023-ին խոշոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա՝ Օդեսան գրավելու համար․ Foreign Policy
12:10 22-07-2022
ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները կարծում են, որ Կրեմլը թիրախավորել է Օդեսան որպես «գլխավոր ռազմավարական մրցանակ՝ պատերազմի հաջորդ փուլի համար»:
Թալիբանի առաջնորդն արգելել է առանց հիմնավորման քննադատել պաշտոնյաներին
11:39 22-07-2022
Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ահունդզադան որոշել է արգելել երկրի քաղաքացիներին՝ առանց բավարար ապացույցների քննադատել պաշտոնյաների և տարբեր պետական ծառայողների աշխատանքը։
Բուլղարիայի վարչապետը Բաքվում քննարկել է ադրբեջանական գազի մատակարարման հեռանկարները
10:05 22-07-2022
Ապրիլի վերջին «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրեց գազի մատակարարումը Բուլղարիա՝ երկրի՝ ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։ Այդ ժամանակից ի վեր Բուլղարիան գազամատակարարման այլ ուղիներ է փնտրում։
Թուրքիան ուկրաինական հացահատիկի արտահանման վերականգնման մասին համաձայնագիր կստորագրի
09:14 22-07-2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ ուրբաթ օրը Ստամբուլում համաձայնագիր կստորագրվի ուկրաինական հացահատիկի արտահանման վերականգնման մասին։
Հնդկաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Դրաուպադի Մուրմուն
23:16 21-07-2022
Հնդկաստանի նախագահական ընտրություններում հաղթել է իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության գլխավորած Ազգային դեմոկրատական դաշինքի թեկնածու Դրաուպադի Մուրմուն։
Արևմուտքում Պուտինին դիվացնում և վիրավորում էին․ Լուկաշենկո
22:53 21-07-2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանի նկատմամբ այլ երկրների երկարամյա քաղաքականության արդյունքն է։
Գերմանիան Կանադայից ստացել է «Հյուսիսային հոսքի» համար վերանորոգված տուրբինը․ Bloomberg
22:16 21-07-2022
Հյուսիսային հոսք» գազատարի համար Կանադայում նորոգված Siemens տուրբինը Գերմանիա է ժամանել շաբաթվա սկզբին։
Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Հաբեկի խոսքերը։
Գերմանիայի կառավարությունը զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ չսկսել
21:51 21-07-2022
Գերմանիան դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմական գործողության մտադրությանը։
Իտալիայի նախագահը ցրել է խորհրդարանը
20:54 21-07-2022
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ։ Դրանից հետո նա հրամանագիր է ստորագրել այն լուծարելու մասին։
Աբրամովիչի ընկերությունը 10 տարուց ավելի հումք է մատակարարել ռուսական բանակին․ OCCRP
19:48 21-07-2022
Աբրամովիչը և նրա «Evraz» ընկերությունը դեռևս գտնվում են միայն բրիտանական պատժամիջոցների տակ, մինչդեռ ինքը՝ գործարարը, առանձին նաև ԵՄ պատժամիջոցների տակ է։
Ուկրաինան պետք է ընդունի ՌԴ-ի վերահսկողության տակ անցած շրջանների կորուստը
19:29 21-07-2022
«Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինան պետք է ընդունի, որ Ռուսաստանի կողմից գրավված շրջանները երկրի արևելքում և հարավում կորած են»,- ասվում է հայտարարության մեջ։
Կիևն ավելի մեծ աջակցություն էր ակնկալում Թբիլիսիից. Անդրեյ Կասյանով
18:34 21-07-2022
Կասյանովը հիշեցրել է, որ Ուկրաինան «եղբայրաբար կանգնած էր Վրաստանի կողքին» 90-ականների սկզբին՝ Աբխազիայի պատերազմի ժամանակ:
Իրաքում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա
17:38 21-07-2022
Դեսպանատան դիմաց տեղակայվել են անվտանգության ուժեր, քանի որ որոշ ցուցարարներ փորձել են գրոհել դիվանագիտական ներկայացուցչության շենքը:
Ռուսաստանը ծրագրում է սեպտեմբերի կեսերին բռնակցել Ուկրաինայի տարածքի 1/5 մասը. Bloomberg
17:06 21-07-2022
Քվեարկությունը պետք է տեղի ունենա Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։
Ուկրաինայի Ազգային բանկը անցկացրել է գրիվնայի դևալվացիա
16:48 21-07-2022
Ուկրաինայի Ազգային բանկը ուկրաինական արժույթի պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազեցրել է 25%-ով։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ածխի, նավթի և ոսկու ներկրման նկատմամբ
16:17 21-07-2022
Ածխի ներկրման արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ից, իսկ նավթի ներկրման արգելքը՝ դեկտեմբերի 31-ից։
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը
15:54 21-07-2022
Ըստ այդմ, ռուսական ոսկին կարգելվի Եվրոպայում:
Շրի Լանկայի նոր նախագահ Վիկրամասինգեն երդմնակալել է
15:37 21-07-2022
Այժմ 73-ամյա Վիկրամասինգեն պետք է նշանակի երկրի վարչապետին։
ՌԴ-ն վերականգնել է գազամատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք»-ով
14:48 21-07-2022
Գազամուղը վերսկսել է աշխատանքը հուլիսի 21-ի առավոտյան։
Հայաստանից մինչ այժմ խաղաղությանն ուղղված միայն հայտարարություններ են հնչել, հստակ քայլեր չկան. Չավուշօղլու
14:24 21-07-2022
Թուրքիայի ԱԳ նախարարը դժգոհել է նաև, թե մինչ այս պահը հայկական կողմից խաղաղությանն ուղղված միայն ուղերձներ ու հայտարարություններ են հնչել, և գործնական քայլեր դեռևս չկան:
ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է արել բաց չթողնել ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
14:21 21-07-2022
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը դատապարտել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Դեգնանի վրա հարձակումները:
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է տվել
13:45 21-07-2022
Հնարավոր է, որ խորհրդարանը ցրվի և երկրում արտահերթ ընտրություններ նշանակվեն։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար կպայքարեն Ռիշի Սունակը և Լիզ Թրասը
13:37 21-07-2022
Եզրափակիչ փուլի ընթացքում ԱԳՆ ղեկավարը ստացել է 27, իսկ ֆինանսների նախկին նախարարը՝ 19 ձայն։
Իտալիայի կառավարությունը վստահության քվե է ստացել, բայց Դրագին ամեն դեպքում կարող է հրաժարական տալ
13:24 21-07-2022
Ներկայիս կոալիցիայում վեճերի պատճառներից մեկը Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի աջակցության շուրջ տարաձայնություններն են։ Դրագին Մոսկվայի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից է։