Արտաքին 4 տարի առաջ - 13:24 26-10-2022

Կանադայում արդբեջանցիները հակահայկական ցույց են անցկացրել

Կանդայի Մոնրեալ քաղաքում հակահայկական բողոքի ակցիա է իրականացվել՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված այսպես կոչված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատաքների պետական կոմիտեն։

Հաղորդվում է, որ ակցիան անցկացվել է Կանադա-Ադրբեջան կազմակերպության կողմից՝ Մոնրեալի կենտրոնում գտնվող Վիկտորիա հրապարակի զբոսայգում։

Բողոքի ակցիայի ընթացքում կազմակերպիչները քաղաքի բնակչությանը ներկայացրել են Հայաստանի կողմից Ադրբեջանի տարբեր քաղաքների նկատմամբ կատարած այսպես կոչված հրթիռակոծությունների, ինչպես նաև «Ադրբեջանի տարածքներում իրականացված ականապատման մանրամասները»։ Ցուցարարները նաև տեղեկացրել են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Ուխտաձոր հայտնաբերված զանգվածային գերեզմանի առկայության մասին։

Բացի այդ ակցիայի ընթացքում քաղաքի բնակիչներին բաժանվել են հակահայկական և կեղծ տեղեկություններ պարունակող բուկլետներ, ինչպես նաև հնչեցվել են հակահայկական կարգախոսներ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա