Արտաքին 4 տարի առաջ - 15:25 27-10-2022

Հունաստանի վարչապետը մեղադրել է Թուրքիայի նախագահին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում Գերմանիայի կանցլեռ Օլաֆ Շոլցի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ թուրք-հունական հարաբերությունները թունավորելու համար։ Ինչպես փոխանցում է թուրքական «Gazete duvar» պարբերականը՝ հղում անելով «CNN»-ի հունական ծառայությանը, Միցոտակիսը նշել է, որ իր երկիրը պաշտպանվում է Թուրքիայի սադրանքներից։

Մեղադրելով Թուրքիայի նախագահին՝ Հունաստանի վարչապետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Աթենքը փախստականների հարցում պաշտպանում է Եվրոպայի սահմանները։ Նա ասել է, որ Հունաստանը տարածաշրջանային դաշինքների միջոցով պաշտպանում է ծովային իրավազորության տարածքները՝ նշելով, որ Աթենքը դեմ է ծովային իրավունքի հարցում Անկարայի սադրիչ քայլերին։

Հունաստանի վարչապետը նաև անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի և Լիբիայի ազգային միասնության կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին։ Միցոտակիսն ընդգծել է, որ Աթենքը պատրաստ է մասնակցել Լիբիայի հարցով Բեռլինի գործընթացին։

«Մաղթում եմ, որ մեր հարեւաններն ընտրեն դեէսկալացիայի ճանապարհը։ Ես միշտ պատրաստ եմ մասնակցել Անկարայի հետ բանակցություններին»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի