Ներքին 3 տարի առաջ - 16:14 13-10-2022

«Հունական լուծում» կուսակցությունը առաջարկել է հրավիրել ՀՀ նախագահին Հունաստանի խորհրդարանում բանախոսելու համար

Ինչպես տեղեկացնում է Աթենքի «Հայաստան» լրատու ցանցը, Հունաստանի խորհրդարանում 10 պատգամավոր ունեցող «Հունական լուծում» կուսակցությունը Հունաստանի խորհրդարանի նախագահին դիմել է առաջարկով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին բանախոսելու համար Հունաստանի խորհրդարան հրավիրել:

Պատգամավորական խմբի բոլոր անդամների կողմից դիմումը ստորագրել է կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը: Ստորեւ դիմումը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մեծարգո պարոն նախագահ, Մեր երկրի հարաբերությունները համակրոն Հայաստանի հետ բարեկամական են եւ հավերժական: Մենք միաժամանակ երկու ժողովուրդ ենք, որոնք ենթարկվել են թուրքերի վայրագություններին:

Վերջերս մեր բարեկամ Հայաստանը կրկին հայտնվել է Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի հարձակման տակ:

Հիշեցնում ենք, որ Հունաստանի խորհրդարանը չափազանց զգայունություն ցուցաբերեց Ուկրաինայի հարցում եւ Ուկրաինայի նախագահ պարոն Զելենսկիին հրավիրեց ելույթ ունենալ խորհրդարանի պալատի լիագումար նիստում: Ուստի դիմելով խորհրդարանի նախագահությանը խնդրում ենք, Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Խաչատրյանին համապատասխան կարգով հրավիրել Հունական խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալ:

«Հունական լուծում» կուսակցության նախագահ եւ կուսակցության պատգամավորական խմբի անդամներ:

ԿԻՐԻԱԿՈՍ ՎԵԼՈՊՈՒԼՈՍ»

Հիշեցնենք, «Հունական լուծում» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին, լրագրող Կիրիակոս Վելոպուլոսի կողմից:

Կիրիակոս Վելոպուլոսը ծնվել է Գերմանիայի Հեսսեն քաղաքում, 1965 թվականին, փոքրասիացի ծնողներից: 2018 թ. Եվրոպական ընտրություններում «Հունական լուծում»-ը ստացել է ձայների 4,18%-ը և ընտրել մեկ Եվրախորհրդարանի պատգամավոր:

Նույն տարվա համապետական ընտրություններում հավաքել է 209.290 ձայն՝ (3,71%), և ստացել տասը պատգամավորական մանդատ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը