Ուղիղ եթեր
Ներքին 47 րոպե առաջ - 13:10 27-10-2026

Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին

Վերջին մեկ տարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ՀԷՑ-ի և էլեկտրացանցի աշխատակիցներն այնքան էլեկտրասյուներ են փոխել, որոնք լուրջ վտանգ են հանդիսացել քաղաքացիների համար, ու այնքան էլեկտրալարեր են ապամոնտաժել, որոնք շատ դեպքերում եղել են կցոնված ու բնակիչների գլխին փորձանք են եղել, որ վերջին 30 տարում այդքան աշխատանք չի կատարվել։

Հիմա եթե ներկայացնենք այդ ամենը, որոշ «տկարամիտներ» կասեն՝ ՀԷՑ-ի ներկայիս ղեկավարության ու աշխատակիցների գովքն ենք անում, մինչդեռ դա իրականություն է։ 30 տարուց ավելի քաղաքացիները ՀԷՑ-ի դռներն են ընկել ու միայն չնչին մասն է, որ մասամբ կարողացել է խնդիրը լուծել։ Ու այդպես 30 տարուց ավելի մնացել են կոտրված տաշտակի առաջ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հոկտեմբերի 26-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Բուդաղյան փողոցի բնակիչները խնդրանքով դիմել են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի իրենց փողոցում եղած, ամեն պահի տապալման եզրին կանգնած, վտանգավոր, սովետական տարիներից տեղադրված փայտե էլեկտրասյուներ ու դրա վրայով անցնող կցոններով հարուստ էլեկտրալարերը փոխարինվեն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Արդեն հոգնել էինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դիմելուց։ 30 տարուց ավելի մենակ թղթաբանություն էին պահանջում՝ նամակ բեր, նամակ տար, գալիս, տեսնում էին, ասում՝ իրավացի եք, գործը կսկսենք ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված, գնում էին։ Արդեն զզվել էին դիմելուց, ու այն դեպքում, երբ առանց մեր դիմելու էլ պետք է նախկին ՀԷՑ-ը խնդիրը լուծեր, բայց տեղում դոփում էին։

Էդ կցոնված լարերի պատճառով մի թեթև քամի էր լինում, անմիջապես հոսանքի տատանում էր տալիս։

Անգամ եղել են դեպքեր, երբ փչացել է էլեկտրատեխնիկական, էլ չգիտեինք ինչ անել։

Հիմա, երբ տեսնում ենք, որ ՀԷՑ-ը ոչ միայն Երևանում, այլ մարզերում, այդ թվում հեռավոր, ինչպես են նման վտանգավոր էլեկտրասյուներն ու էլեկտրալարերը փոխարինում, մեր մեջ կրկին հույս է արթնացել ու դիմում ենք Ռ. Պետրոսյանին՝ հույսով, որ մենք չեն հայտնվի նույն վիճակում, ինչպես նախկին ՀԷՑ-ի ժամանակ»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Պետրոսյանի հանձնարարականով ՀԷՑ-ի մասնաճյուղի աշխատակիցները այցելել են նշված փողոց, ուսումնասիրել խնդիրը և խոստացել, որ կարճ ժամանակում բնակիչների արդարացիորեն բարձրացրած հարցը կլուծվի։ Սակայն կա մի բայց որը բնակիչները երևի թե չգիտեն։ Այդ էլեկտրասյուների վրայով անցնող էլեկտրալարերից միայն 2-ն է, որ պատկանում է ՀԷՑ-ին, մնացածը ինչ-որ ինտերնետային, կաբելային, հեռախոսային ընկերությունների կողմից անցկացված լարեր են ու նայելով դրանք, թվում է՝ կհայտնվես սարդոստայնում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:

shamshyan.com

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին