Ներքին 4 տարի առաջ - 10:57 10-12-2021

Ով է փոխարինել Ռոմանոս Պետրոսյանին

Երեկ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ նրան նշանակելով պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում՝ միևնույն ժամանակ աշխատանքից ազատելով ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանին։

Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նշանակել է Հակոբ Սիմիդյանին։

Սիմիդյանը ՔՊ հնաբնակներից է, նա ԱԺ ՔՊ խմբակցության դե ֆակտո ղեկավարն է, և բոլոր ծեծկռտուքների առաջամարտիկ-կազմակերպիչը։ Սիմիդյանը 2009-2012 թվականներին, որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական, աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2012-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։ 2015 թվականիի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ։ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։ 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
11:57 Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար նոր հեռահար հրթիռներ է փորձարկել՝ Ռուսաստանին հարվածելու համար