Արտաքին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն բացառել է Ռուսաստանին կազմակերպությանն անդամակցությունից զրկելու հնարավորությունը
22:09 31-05-2022
Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունը:
Лукойл-ը փոխարինել է ընկերության նախագահին
21:49 31-05-2022
Ընկերության նոր նախագահ է դարձել Վադիմ Վորոբյովը:
Ուկրաինական ականները խոչընդոտում են նավահանգիստներից հացահատիկով նավերի դուրսբերմանը. Չավուշօղլու
21:03 31-05-2022
Այս մասին նա հայտնել է Anadolu գործակալությանը։
Էրդողանն իր վերջը կտա իր իսկ ամբարտավանությամբ. Դավութօղլու
20:38 31-05-2022
Թուրքիայի իրավիճակը Դավութօղլուն բնութագրել է որպես ծանր մղձավանջ: Ըստ նրա՝ Էրդողանը կորցրել է խիղճը և երկիրն ու իրեն տանում է դեպի անդունդ:
Apple-ն արտոնագրել է «լրտեսական տեսախցիկ»
20:18 31-05-2022
Ընկերության ինժեներներն առաջարկել են տեսախցիկը տեղադրել անմիջապես Digital Crown-ում, որպեսզի օգտատերերը կարողանան լուսանկարել, երբ ժամացույցը դաստակին է:
Մենք կցանկանայինք, որ Պուտինը հեռանա, բայց Ուկրաինայի պահպանումն ավելի կարևոր է. Լեհաստանի վարչապետ
19:57 31-05-2022
Ըստ նրա՝ Եվրոպան և ազատ աշխարհը չեն կարող «պարտվել այս պատերազմում», քանի որ Ուկրաինայում պարտությունը մյուս երկրները ևս խոցելի կդարձնի Պուտինի սպառնալիքների և շանտաժի նկատմամբ:
Կանադան պատժամիջոցներ է սահմանել 22 ռուսաստանցու, այդ թվում՝ Ալինա Կաբաևայի նկատմամբ
19:33 31-05-2022
Ընդլայնված ցուցակում, ըստ Կանադայի կառավարության կայքի, ներառվել է ևս 22 հոգի:
Հազարավոր խաղաղ բնակիչներ չեն կարողանում լքել Սևերոդոնեցկը
19:11 31-05-2022
Այս մասին Reuters-ին ասել է Փախստականների հարցերով Նորվեգիայի խորհրդի գլխավոր քարտուղար Յան Էգելանդը:
ԵՄ նավթային պատժամիջոցները բարձրացրել են նավթի գինը
18:49 31-05-2022
Երեքշաբթի օրը Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 123 դոլարը՝ մեկ բարելի դիմաց. դա վերջին երկու ամսվա ամենաբարձր ցուցանիշն է:
Ուկրաինայի Գերագույն ռադան Լյուդմիլա Դենիսովային ազատել է օմբուդսմենի պաշտոնից
18:23 31-05-2022
Իշխանությունները Դենիսովային մեղադրել են իր գործառույթները վատ կատարելու մեջ. մասնավորապես, նա իբր չի մասնակցել գերիների փոխանակման ընթացակարգերին, մարդասիրական միջանցքների կազմակերպմանը և այլն։
Մի քանի ռուս միլիարդատերեր վիճարկել են իրենց դեմ պատժամիջոցները ԵՄ դատարանում
17:23 31-05-2022
Հայցեր են ներկայացրել Ռոման Աբրամովիչը, Պյոտր Ավենը և Միխայիլ Ֆրիդմանը։
Լավրովը՝ Միջերկրական ծով հացահատիկով լի նավերի անարգել անցման նախապայմանի մասին
16:39 31-05-2022
ՌԴ ռազմածովային նավատորմը կապահովի ուկրաինական հացահատիկով լի նավերի անարգել անցումը, եթե Կիևը ականազերծի իր տարածքային ջրերը, ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ուկրաինայում երկու ռուս զինվորականների դատապարտել են 11,5 տարվա ազատազրկման
16:13 31-05-2022
Նրանք մեղավոր են ճանաչվել Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին օրը՝ փետրվարի 24-ին, Խարկովի մարզում քաղաքացիական օբյեկտները գնդակոծելու համար:
Մարտեր Սևերոդոնեցկի համար. ՌԴ զորքերը վերահսկում են քաղաքի մի մասը
15:58 31-05-2022
Քաղաքում շարունակվում են փողոցային մարտերը:
Ալիևը Պուտինին տեղեկատվություն է փոխանցել բրյուսելյան հանդիպման մասին
15:50 31-05-2022
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Թուրքիան «կոշտ կերպով նախազգուշացրել է» Գերմանիային և Ֆրանսիային՝ քրդերի ցույցերի համար. Չավուշօղլու
15:36 31-05-2022
Չավուշօղլուն հավելել է, որ Անկարան պահանջել է «այլևս թույլ չտալ նման ակցիաների անցկացում»։
Նեպալում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բոլոր 22 զոհերի մարմինները և սև արկղը
15:14 31-05-2022
Ավիաաղետի զոհերի մարմինների մեծ մասն արդեն օդանավով տեղափոխվել է Կատմանդու, որտեղ ընթանում է մարմինների ճանաչման ընթացակարգ։
«Բորժոմի» գործարանների աշխատակիցները սկսել են բողոքի անժամկետ ակցիաներ
14:17 31-05-2022
Պահանջներն են՝ վերականգնել հեռացված աշխատակիցներին, բարձրացնել աշխատավարձերը, երկարաժամկետ պայմանագրեր կնքել բոլոր աշխատողների հետ և բարելավել աշխատանքային պայմանները:
Ազովստալում «ականապատ» ֆուրգոն է հայտնաբերվել՝ 152 դիերով. ՌԴ ՊՆ
13:57 31-05-2022
Ռուսական կողմը մտադիր է առաջիկայում զոհված զինվորականների մարմինները փոխանցել Ուկրաինայի իշխանություններին։
Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Սիրիայում «անվտանգություն գոտի» ստեղծելու կարիք կա
13:22 31-05-2022
Էրդողանը քրդական ուժերին մեղադրել է Թուրքիայի տարածքը Սիրիայից թիրախավորելու մեջ:
Ուկրաինայում զոհվել է ավելի քան 3000 ռուսաստանցի զինծառայող. BBC
12:43 31-05-2022
Ըստ BBC-ի, ռուսական կողմի իրական կորուստները կարող են 40-60%-ով ավելի լինել:
Էրդողանը հացահատիկի արտահանման հարցը քննարկել է Զելենսկիի և Պուտինի հետ
12:26 31-05-2022
Ուկրաինայի նախագահի հետ Էրդողանը քննարկել է ուկրաինական մթերքների արտահանման համար երթուղի ստեղծելու հարցը։
ԵՄ-ն մասնակի էմբարգո կսահմանի ռուսական նավթի վրա և Սբերբանկը կանջատի SWIFT-ից
11:55 31-05-2022
Եվրամիությունը հույս ունի մինչև տարեվերջ հրաժարվել Ռուսաստանից նավթի ներկրման 90%-ից, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Թուրքիան նախապատրաստվում է նոր ռազմական օպերացիայի Սիրիայում
11:30 31-05-2022
Ըստ CNN Turk-ի, Թուրքիայի զինված ուժերը վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացնում նախքան հնարավոր ռազմական օպերացիայի մեկնարկը։