Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:49 21-11-2022

Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը։ Ադրբեջանական «Minval.az լրատվականի փոխանցմամբ` Ալիևն այս մասին ասել է Ադրբեջանի իշխող Նոր Ադրբեջան կուսակցության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Ալիևը պնդել է, որ Հայաստանն այսպես կոչված ցանկանում էր «անհիմն մեղադրանքներ ներկայացնել Ադրբեջանին և կազմակերպության անդամ երկրներին տրամադրել Ադրբեջանի դեմ»։ Նրա խոսքով` «ՀԱՊԿ անդամ երկրները չեն գնացել այդ սադրանքին»։

Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Բաքուն իր քաղաքականության շնորհիվ կազմակերպությունում ավելի շատ ընկերներ ունի։

«Այս կազմակերպությունում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը։ Ինչի՞ հաշվին: Մեր քաղաքականության շնորհիվ։ Հայաստանի նկատմամբ ի​​​նչո՞ւ է բացասական վերաբերմունք առկա, քանի որ նրանք ամեն տեղ ստում են, և ինչպես ասում են, դուռ չի մնացել, որ չթակեն իրենց հարցերը լուծելու համար։ Այս ամենը տեսանելի է, բոլորը տեսնում են և գիտեն դա»,- եզրափակել է Ալիևը:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի