Ներքին Տեսանյութ 43 րոպե առաջ - 22:53 15-10-2026

Կտուրը վրեքս կփլվի, թոշակառու մարդն ի՞նչ կարող է անել․ տնակի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրեցի Գաբրիելյան ամուսինները տարեց թոշակառուներ են, ապրում են վթարային դարձած տանը, որի տանիքը, նրանց խոսքով, ամեն պահի կարող է փլուզվել։ Աննա Գաբրիելյանի ամուսինն անկողնային հիվանդ է, իսկ ընտանիքի միակ եկամուտը թոշակն է։

Տունն այլևս բնակության համար անվտանգ չէ, սակայն ընտանիքը չունի այն վերանորոգելու կամ այլ բնակարան ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն։ Թեև բնակարանը պաշտոնապես տնակի կարգավիճակ չունի, տարիների ընթացքում այն փաստացի տնակի է վերածվել։

«Կտուրը վրեքս կփլվի, թոշակառու մարդն ի՞նչ կարող է անել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Աննա Գաբրիելյանը։

Տարեց ամուսինների համար խնդիրը միայն տան անմխիթար վիճակը չէ․ անկողնային հիվանդ ամուսնու խնամքի պայմաններում տունը վերանորոգելու կամ այլ տեղ տեղափոխվելու հնարավորությունն ավելի սահմանափակ է։

Երկրաշարժից տասնամյակներ անց Գյումրիում դեռ կան ընտանիքներ, որոնց համար անվտանգ բնակարան ունենալը շարունակում է մնալ չլուծված խնդիր։ Իսկ երբ ընտանիքի միակ եկամուտը թոշակն է, վթարային տանիքը վերանորոգելու հնարավորությունը վերածվում է անհասանելի խնդրի։

Մանրամասները` տեսանյութում։



Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
00:08 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում. ահազանգ
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին