ՀԷՑ-ի պետականացման որոշումը հանրության շրջանում տարբեր արձագանքների է արժանացել։ Քաղաքացիների մի մասը դրանից փոփոխություններ է ակնկալում, իսկ մյուսների համար հարցականի տակ է մնում, թե որքանով դա կազդի էլեկտրաէներգիայի սակագների և ծառայությունների որակի վրա։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները գո՞հ են ՀԷՑ-ի ազգայնացումից։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ գոհ չէ ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս սպասարկումից, քանի որ, իր խոսքով, ամեն օր էլեկտրաէներգիա չունեն։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ պետությունից ոչ մի օգուտ չկա։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ գոհ չէ ՀԷՑ-ի պետականացումից՝ կարծիք հայտնելով, որ բյուջեի գումարները կհայտնվեն Նիկոլ Փաշինյանի գրպանում, ինչպես մյուս ոլորտներում։ Նա նաև ընդգծեց, որ անջատումներ լինում են, իսկ գներն էլ բավականին թանկ են։
Իսկ հարցվածներից մեկն էլ, հակառակը, նշեց, որ շատ գոհ է, քանի որ պետականացումը վաղուց պետք է իրականացվեր։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է տնօրինի իր բոլոր ռեսուրսները, և էլեկտրաէներգիայի հետ կապված բողոքներ չկան։
Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Կառավարության որոշմամբ՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ են ճանաչվել։
Մանրամասները՝ տեսանյութում։