Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 00:18 01-12-2023

Ամեն դեկտեմբերի 7-ից առաջ թոզ կփչեն աչքերիս, որ դոմիկները պտի քանդեն, ըսպես 35 տարի կռիսների հետ կողք կողքի կապրինք. տնակի բնակիչ

Ավտոկայանի թաղամասը Գյումրիի ամենամեծ տնակային թաղամասերից է, որտեղ 88-ի երկրաշարժից հետո մինչև օրս տնակները կան։

Oragir.News-ի թղթակիցը եղել է տնակային ավաններում, զրուցել բնակիչների հետ։

Գյումրեցի Քնարիկ Սարգսյանի ընտանիքը երկրաշարժից հետո ապրում է ավտոկայանի թաղամասի 104/059 տնակում։ Կիսախարխուլ ու սևացած պատերի ներսում է մեծացել 27-ամյա Քնարիկ Սարգսյանը, իսկ հիմա այդ նույն տնակում մեծանում է Քնարիկի 3-ամյա որդին։

«Երկրաշարժից հետո էս տնակի մեջ ենք մենք, հայրական տունս է, 88-ից հետո էս տնակը եղել է պապայիս մամայինը, հետո կեսը գնացել են, կեսս մնացել ենք ըստեղ, ու մինչև հմի ես 27 տարեկան աղջիկ եմ, էս տնակի մեջն եմ»,-պատմում է Քնարիկը։



Սարգսյանները երկրաշարժին կորցրած բնակարանի դիմաց ստացել են փոխհատուցում, բայց գյումրեցի շատ ընտանիքների նման փոխհատուցված բնակարանով ընտանիքի բնակարանային խնդիրը չի լուծվել։ Այսինքն` 8 անձին 2-սենյականոց բնակարան են տվել, որ տունը կռվախնձոր չդառնա, մի մասը տեղափոխվել են, իսկ ընտանիքի մյուս կեսը մնացել է տնակում։ Սավոյան փողոցը, բացի տնակային ավան լինելուց, Գյումրիի ցեխոտ և ասֆալտի երես չտեսած փողոցներից է։

Այս թաղամասի տնակներից մեկում է ապրում 67-ամյա Գեղեցիկ Գևորգյանը, ով բնակարան ստացել է, բայց որդին հիվանդացել է իրենք ստիպված են եղել վաճառել բնակարանը և նորից տնակ տեղափոխվել։

«Մեզի ոչ ծանուցում է եկել, ոչ բան... Ամեն դեկտեմբերի 7-ից առաջ թոզ կփչեն աչքերիս, որ դոմիկները պտի քանդեն։ Եսօր-եգուց, Եսօր-եգուց ու 35 տարի կռիսների հետ կողք կողքի կապրինք։ Ես էլ հեչ բանի չեմ հավատա, սպասելիք չունիմ։ Ինչ պտի փոխվի էս երկրում, ով կռնա կապրի, ով էլ չէ՝ կմեռնի։ Էս դոմիկի ժեշտերի հետ մենք էլ մաշվանք»,- ասում է տիկին Գեղեցիկը։

Նույն թաղամասի մեկ այլ բնակիչ էլ՝ Պերճ Հովհաննիսյանը, ասում է՝ երկրաշարժից հետո տնակը այդ տարածքում դրված է, քաղաքապետարանը և այլ կառույցները տեղյակ էլ չեն, որ այդտեղ մարդիկ են ապրում։



«Այ որ ընտրություն էղնի, ինչղ քաղաքացիներին գուկան կխնդրեն, իսկ մնացած օրերին ում ես դու հետաքրքիր։ 21-րդ դարում փետ կվառեմ, ըսիգ Տայգա է, թե Հյուսիսային Կորեա»,- ասում է Պերճ Հովհաննիսյանը։

Տնակներ կան նաև քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ կենտրոնական փողոցներում։ Տեքստիլ, Գորկու փողոց, հայտնի Սլաբոտկա փողոցում ևս առկա են տնակներ։ Կան նաև տնակային ավաններ, որտեղ տարբեր ծրագրերի շրջանակում ապամոնտաժվել են տնակները և հատուկենտ տնակներ են մնացել։ Օրինակ` այդպիսի թաղամասերից են «Բարեկամության այգին» , «Շատրվանները»։

Կառավարությունը Գյումրին տնակներից մաքրելու վերջնաժամկետ սահմանել է մինչև 2027 թվականը, բայց տնակի բնակիչները հույս չունեն, որովհետև խոստումների պակաս այս տարիներին չեն ունեցել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր