Մամուլ 15 ժամ առաջ - 08:30 06-10-2026

Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է, որի մասին պատկան գերատեսչություններն ու «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությունը միտումնավոր լռում են։ Այս հիվանդանոցում է արդեն մի քանի օր պառկած 38-ամյա կինը, որին երեկ վիրահատել են, բայց նրան եւս մի քանի վիրահատություն է սպասվում, որ ոտքը փրկեն անդամահատվելուց։

Իշխանությունն ինչպես ադրբեջանցի զինյալի ներթափանցումն էր թաքցրել, նույնկերպ փորձում է թաքցնել հանցագործին հերոսաբար դիմադրած կնոջ առողջական վիճակը՝ ներկայացնելով, թե կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Մինչդեռ երեկվա դրությամբ երեք վիրահատություն էր պլանավորված, Անիի ոտքը մինչեւ ծունկը փշրված է, մեծ քանակությամբ փշրված ոսկորներ են հեռացրել․ անգամ քննարկվել է ոտքի ոսկրի իմպլանտ տեղադրելու հարցը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ