Մամուլ 16 ժամ առաջ - 08:07 06-10-2026

Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արթիկ խոշորացված համայնքի ավագանու առաջիկա ընտրություններում լուրջ մրցակցություն է սպասվում։ Բացի գործող համայնքապետից, ընտրություններին մասնակցում են «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու, գործարար Արթուր Աստոյանը, նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը և «Հայրենիք» կուսակցության թեկնածու Լևոն Վահրադյանը։

Տեղում վստահություն կա, որ հիմնական պայքարը ծավալվելու է գործող համայնքապետի և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանի միջև։ Մեր տեղեկություններով, Աստոյանին աջակցում են նաև ընդդիմադիր այլ քաղաքական ուժեր, ինչը զգալիորեն ուժեղացնում է նրա դիրքերը։ Իսկ եթե հաջողվի իրականացնել հետընտրական ընդդիմադիր միավորում, ապա հնարավոր է Արթիկում ՔՊ-ին զրկել իշխանությունից։

Այս սցենարի համար չափազանց կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան իրենց թիմերն ամուր պահել նաև հետընտրական գործընթացների ժամանակ։ Նախկինում բազմիցս տեսել ենք, թե ինչպես են իշխանությունները տարբեր եղանակներով «գողանում» ընդդիմադիր ավագանու անդամներին, որպեսզի պահպանեն իրենց ղեկը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ