Մամուլ 16 ժամ առաջ - 07:30 06-10-2026

Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրերին հայտնի դարձավ, որ Սասուն Միքայելյանի սանիկը՝ Հրազդանի Ջրառատ թաղամասի պատասխանատու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Կոտանյանը, ձերբակալվել է։

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խարդախությանն օժանդակելու համար։

ՔՊ աղբյուրների փոխանցմամբ Միքաելյանը վերջին շրջանում շատ ինքնագոհ է ներկայանում, իբր ոչ ինքը , ոչ էլ առավելեւս համայնքապետի թեկնածու որդին ոչ մի հարց չունեն, ինչը հունից սկսել է հանել Փաշինյան։

Ասում են՝ չի բացառվում , որ սրանով պայմանավորված լինի, Միքաելյանի շրջանապատի նկատմամբ կանտրոլը, այդ կերպ Փաշինյանը փորձում է ապացուցել, որ ինքը ցանկացած պահի կարող է խնդիր ստեղծել անխտիր բոլորի համար, նենց որ՝ չթպրտա և ոչ ոք։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված