Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:17 17-06-2024

ՊՊԾ-ն իրավունք չունի կպչել Փաշինյանի տիկտոկերին․ թիրախում միայն լրագրողներն են

Օրեր առաջ Ազգային ժողովում հերթական աբսուրդը գրանցվեց։

ՊՊԾ աշխատակիցներն Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին փորձում էին դուրս բերել օթյակից, որտեղից լրագրողները լուսաբանում էին ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ վեճը։

Ուշագրավ է, որ լրագրողների հետ ԱԺ օթյակում էր գտնվում նաև ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի անձնական տիկտոկերը՝ Ռուպր Դավոն, որին ՊՊԾ աշխատակիցները դուրս չէին հրավիրում այնտեղից։

Նա շարունակում էր հեռախոսով ֆիքսել ԱԺ նիստերի դահլիճում կատարվողն ու այդ ամենին հետևող Նիկոլ Փաշինյանին։



Փաստացի, Փաշինյանի իշխանության օրոք լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտում են, իսկ դրան զուգահեռ ոմն իշխանական տիկտոկեր կարողանում է անել այն, ինչ ցանկանում է։

Ինչի՞ց են վախենում Փաշինյանն ու ՔՊ-ականները։ Գուցե նրանք վախենում են, որ հնարավոր է՝ վիճաբանության ժամանակ ընդդիմադիրներից մեկը շշով հարվածի Փաշինյանի գլխին, և այդ կադրերը հայտնվեն համացանցո՞ւմ։

Գուցե։ Սակայն ՔՊ-ականներն այնքան վախեցած են, որ այդ խնդիրն էլ էին լուծել։ Փաշինյանի՝ Ազգային ժողով գալուց առաջ բոլոր պատգամավորների սեղաններից ջրի շշերը հավաքել էին։

Նշենք, որ Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե արդյոք նոր հաստի՞ք են բացել Փաշինյանի տիկտոկյան էջը վարողի համար։ Սակայն Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ուղղված գրավոր հարցումն անպատասխան է մնացել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը