Գրականությունը բազմոց չէ․ այն մարդուն պիտի «գցի գետնին». Արամ Ավետիս
Oragir.News-ի «ARTասահման» հաղորդաշարի անդրանիկ թողարկումը վերածվեց իսկական մտավոր ու էսթետիկ բախման։
Գրող Արամ Ավետիսը պատռում է «հարմարավետ գրականության» քողը․ խոսք՝ մութ էսթետիկայի, գիտակցության հոսքի, ֆունկցիոնալ անգրագիտության, անցյալի պաշտամունքի և վաղվա օրը չտեսնող հասարակության մասին։
Սա պարզապես հարցազրույց չէ, այլ խաղ՝ Կարմիր գլխարկի և Գայլի միջև։