Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 39 րոպե առաջ - 22:43 20-10-2026

Առնետների հետ ենք ապրում, տարրական պայմաններ չունենք․ գյումրեցու ահազանգը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիում 70-ամյա Օֆելյա Գաբրիելյանն ապրում է սոցիալական ծանր պայմաններում։ Տարիների ընթացքում նրա տունը կիսախարխուլ վիճակում է հայտնվել․ պատերը ճաքել են, տանիքը կաթում է, իսկ հատակն այնքան է փտել, որ վնասված հատվածները ստիպված են եղել թաքցնել գորգի տակ։

Տան իրական վիճակը ցույց տալով՝ տարեց կինը Oragir.News-ի հետ զրույցում պատմել է առօրյա դժվարությունների մասին՝ ընդգծելով, որ տարրական կենցաղային պայմաններ չունի։

«Առնետների հետ ենք ապրում, տարրական պայմաններ չունենք»,- ահազանգել է 70-ամյա գյումրեցին։

Օֆելյա Գաբրիելյանի տան վիճակն ու ապրելու պայմանները ևս մեկ անգամ ուշադրություն են հրավիրում միայնակ կամ սոցիալապես անապահով տարեցների խնդիրներին, որոնք հաճախ ստիպված են լինում իրենց առօրյան անցկացնել կյանքի և առողջության համար վտանգավոր պայմաններում։

Իսկ տարեց կնոջ համար տունը, որը պետք է ապահով ու հանգիստ անկյուն լիներ, դարձել է ամենօրյա հոգսերի ու դժվարությունների աղբյուր։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները