Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:41 26-03-2022

ՌԴ-ի հետ ցանկանում ենք պահպանել «առնվազն տարրական դիվանագիտական հարաբերությունները»․ Չեխիայի ԱԳՆ

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ երկիրը ցանկանում է պահպանել «առնվազն տարրական դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «ՉՏԿ» գործակալությանը։
Նրա խոսքով՝ 14 ռուս դիվանագետներ արդեն լքել են Չեխիան, սակայն Պրահան ցանկանում է շարունակել պահպանել դիվանագիտական ​​հարաբերությունները «բազմաթիվ գործնական պատճառներով»։
«Ցանկալի է նման բարդ իրավիճակում պահպանել շփումները պետությունների միջև»,- հավելել է նա։
Ավելի վաղ Լիպավսկին հայտարարել էր, որ Պրահան կողմ է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների կիրառմանը՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով։ Նրա խոսքով՝ ԵՄ նիստում քննարկվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որն առաջին հերթին վերաբերում է ռուսական էներգետիկ ռեսուրսների էմբարգոյին։ Լիպավսկին հավելել էր, որ նոր պատժամիջոցների մասին որոշում կկայացվի մարտի 24-ին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը