ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Օսլոյում Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո հոկտեմբերի 21-ին կուղևորվի Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն:
Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հաստատել էին, որ Օսլոյում անցկացվել է Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, իսկ Քուշները միացել է առցանց։
«Ուիթքոֆը վաղը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կհանդիպի Ռուսաստանի ղեկավարության հետ, մտքեր կփոխանակի այս հանդիպման արդյունքների և այն առաջարկների շուրջ, որոնց վրա աշխատել են եվրոպացի և ամերիկացի գործընկերները»,- հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է Գահր Ստյորեն: