Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
Հայաստանի սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, առնվազն որոշ ժամանակ, կմնա Հայաստանում։ Այս մասին Infocom-ի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում։ Քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է»,- նշել է Փաշինյանը։
«Դրանք տարբեր թեմաներ են, նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։
Ենթադրենք իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստվում են փոխանակել ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիների հետ։