Մամուլ 17 ժամ առաջ - 07:43 06-10-2026

Սպասվում են պաշտոնանկություններ նաև ՊՆ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Շաքիի իրադարձություններից օրեր անց տեղի ունեցավ առաջին պաշտոնանկությունը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանի, որի պատասխանատվության հիմնական ուղղությունն ԱԱԾ սահմանապահ զորքերի համակարգումն է։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այստեղ կա ոչ միայն ԱԱԾ-ի, այլեւ իրավապահ եւ ուժային բոլոր կառույցների, այդ թվում՝ ՊՆ-ի բացթողումը։

Սահմանը խախտելու մասին ինֆորմացիա ստանալուց հետո բոլոր կառույցները պետք է համակարգված աշխատեին, ինչ-որ շառավղով շրջափակեին ու «սանրեին» ողջ տարածքը եւ, անկասկած, ժամերի ընթացքում կգտնեին սահմանախախտին, սակայն ոչ միայն դա չի արվել, այլեւ չեն իրազեկել մոտակա համայնքների բնակիչներին։ Սպասվում է, որ առաջիկայում պաշտոնանկություններ կլինեն նաեւ ՊՆ-ում, այլ կառույցներում, որոնք պատշաճ չեն արձագանքել արտակարգ իրավիճակին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ