Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:18 06-10-2026

Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Անի Ավետիսյանի առողջական վիճակի շուրջ պաշտոնական հայտարարություններն ու հարազատների ահազանգերը լրջորեն հակասում են միմյանց:

«Երեկվանից լրատվամիջոցները գրում են՝ ոտքը կորցնելու վտանգ կա, սխալ ինֆորմացիա են տարածում, նման բան չկա»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը՝ անդրադառնալով Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի շուրջ տարածվող լուրերին։

«Վիճակը կայուն է, ոչ մի փոփոխություն չկա»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ավելին ասել չեն կարող․ «Այս փուլում հարացրույցներ չենք կարող տալ, քանի որ քրեական գործ կա հարուցված, բացի այդ կա բժշկական գաղտնիքի առկայությունը։

Տեղեկացանք, որ պացիենտը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է․ նրա մոտ այցելություններ չեն թույլատրվում․ «Ինքը գտնվում է փակ տարածքում, իր մոտ ոչ մեկ չի մտնում, ոչ մեկ դուրս չի գալիս»,- ասացին մեզ։

Ուշագրավ է, որ Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ քրոջը տեսակցել են նրա ամուսինը, երեխաները, մայրն ու մորաքույրը։

Բացի այդ, Անիի հարազատները հայտնել էին, որ վերջինս ազդրի բազմաբեկորային կոտրվածք ունի, փշրված է ոսկորը, պետք է իմպլանտ դնեն, նաև նշել էին, որ բժիշկն ասել է՝ Անիի ոտքի վիրահատությունը պետք է արագ անեն, որպեսզի ինֆեկցիա չանցնի ամբողջ ոտքին, հետո տեսնեն՝ ոտքը կարողանո՞ւմ են պահել, թե՞ ոչ։

Վերլուծելով տեղծված իրավիճակը՝ առաջանում են ողջամիտ կասկածներ առ այն, որ բժշկական հաստատությունը փորձում է մեղմացնել իրավիճակը և թաքցնել ադրբեջանցի զինծառայողի վայրագության իրական, ծանր հետևանքները։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
19:06 Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել