Ներքին 1 ամիս առաջ - 13:57 15-09-2026

Լեզվակռիվ և լարված իրավիճակ Գյումրիի ավագանու նիստին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի ավագանու այսօրվա նիստը դարձյալ անցել է լարված մթնոլորտում։ Իրավիճակն առավել լարվեց օրակարգի 5-րդ հարցի քննարկման ժամանակ, երբ ավագանին քննարկում էր Գյումրիի «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին դրամաշնորհ հատկացնելու հարցը։

ՔՊ-ական ավագանիների շրջանում հարցեր առաջացան, մասնավորապես, վերանորոգման աշխատանքների համար նախատեսված ծախսերի վերաբերյալ։ Նրանք, իրենց գնահատմամբ, անհասկանալի համարեցին այդ ծախսերի հիմնավորումը։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, հակադարձելով, նշեց, որ նման մարզամշակութային օջախների պահպանման և զարգացման համար նախատեսվող ծախսերը, իր կարծիքով, անգամ քննարկման առարկա չպետք է դառնան։

Քննարկումն աստիճանաբար վերածվեց մեղադրանքների և լեզվակռվի։ ՔՊ-ական ավագանիներից հնչեց առաջարկ՝ եթե Սիմոնյանն այդ ծախսերը կարևոր է համարում, ապա ինքն իր վրա վերցնի դրանք։ Լարվածություն սկսվեց, ինչից հետո Կարեն Սիմոնյանը լքեց նիստերի դահլիճը։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ