Ներքին 1 ամիս առաջ - 10:33 13-09-2026

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետի պարտականությունների կատարող Արթուր Ֆիշյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ալեքսան Նորսոյանի գլխավորությամբ, պարզել են սեպտեմբերի 11-ին, Գյումրի քաղաքի Ծննդատան փողոց 32 հասցեում տեղի ունեցած սպանության մասնակիցների, մահացածի և կասկածյալների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում նշված հասցեում ավտոմեքենայի կայանման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացի 44-ամյա Թովմաս Ղուկասյանի և 26-ամյա Գոռ Հովհաննիսյանի միջև, որին միջամտել է մյուս հարևանը՝ 77-ամյա Միշա Ղազարյանը, ով ձեռքով հարվածել է Թ. Ղուկասյանին, նրա հորեղբոր որդուն՝ Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ֆրունզե Ղուկասյանին, որից հետո Ծննդատան փողոց 39 հասցեի դիմաց միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել վերջինիս հայրը՝ Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Գարեգին Ղուկասյանը և Մ. Ղազարյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ