Ներքին 8 ամիս առաջ - 20:15 21-02-2026

Սևանում դանակահարության հետևանքով երիտասարդ տղա է մահացել

Այսօր դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում:

Ըստ Oragir.News-ի տեղեկությունների` կան ձերբակալվածներ: Նշենք,որ դանակահարվածը մահացել է:

Մեր տեղեկություններով նա Տավուշի մարզից էր, 20 տարեկան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Արդեն հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Քրեական ոստիկանները պարզել են, որ վերջինս Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից ու մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և կասկածյալներից 2-ին հայտնաբերել են։

Նշվում է նաև, որ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, ով եկել է արդեն հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։



Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում

Ձեզ գուցե հետաքրքրի