Ներքին 8 ամիս առաջ - 22:00 21-02-2026

Էլի ոչ համաչափ. թույլատրված ադրբեջանցիներ՝ Հայաստանում, արգելված հայեր՝ Ադրբեջանում

Օրերս համացանցում աղմկահարույց տեսանյութ տարածվեց, որտեղ երկու տղամարդ հայ պարեկի հետ հաղորդակցվում էին ռուսերենով, ինչը օգտատերերի մի մասի գնահատմամբ բնորոշ է ադրբեջանցիներին։

Ըստ Civic լրատվականի տեղեկության՝ ԱԱԾ-ից ստացված պատասխանի համաձայն Հայաստան այցելած անձինք իսկապես ադրբեջանցիներ են, սակայն հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և երկիր են մուտք գործել Բագրատաշենի անցակետով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նշվել է նաև, որ ՌԴ քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիների այցը Հայաստան առաջին անգամը չէ․ նման դեպքեր արձանագրվել են նաև 2013-2014 թվականներին։

Oragir.News-ն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու, թե այլ պետության քաղաքացիություն ունեցող, բայց ծագումով հայերը հնարավորություն ունեցե՞լ են ազատորեն մուտք գործել Ադրբեջան։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ հայկական ազգանվան կամ ծագման պատճառով հայերի մուտքը Ադրբեջան արգելվել է, կամ նրանք ձերբակալվել են մուտք գործելուց հետո։

Առանձնացրել ենք դրանցից ամենաուշագրավները․

2016 թ․ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ռուսաստանի քաղաքացի Մ․Վ․ Ուելդանովին։

Ավելի ուշ նրա քույրը դիմել էր ՌԴ դեսպանություն և հայտնել, որ նրա իրական ազգանունը Գալուստյան է, և նա կարող էր ձերբակալված լինել ոչ թե թմրանյութերի մեղադրանքով, այլ լրտեսության կասկածանքով՝ կապված իր հայկական ծագման հետ։

2016-ին 8-ամյա Լուկա Վարդանյանին մի քանի ժամ պահել են Բաքվի օդանավակայանում և մերժել մուտքը միայն հայկական ազգանվան պատճառով։

2017-ին Ռուսաստանը պաշտոնապես բողոքել էր, որ 25 ռուսաստանցի քաղաքացի չի կարողացել մուտք գործել Ադրբեջան հայկական անունների պատճառով։

2019-ին ՌԴ քաղաքացի Քրիստինա Գևորկյանին նույնպես արգելվել է մուտքը Ադրբեջան։

Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը 2016-ին ձերբակալվել և արտահանձնվել է Բաքու՝ Արցախ այցելելու պատճառով։ 2021-ին Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են նրա ապօրինի ձերբակալության, խոշտանգման և սպանության փորձի համար։

Ռուսաստանյան սպորտային մեկնաբան, հայկական ծագմամբ Նոբել Առուստամյանը 2021-ին
չի ստացել հավատարմագրում Բաքվում անցկացվող EURO-2020 խաղերը լուսաբանելու համար՝ Ադրբեջանի պահանջով։

ՌԴ քաղաքացի, Լենինգրադի շրջափակումը վերապրած Օլգա Բարսեղյանին 2018-ին 11 ժամ պահելուց հետո արտաքսել են Բաքվի օդանավակայանից՝ հայկական ազգանվան պատճառով։

Այսպիսով կարող ենք ասել, որ մինչ Հայաստանն ընդունում և ճանապարհում է ՌԴ-ի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ադրբեջանցիներին, Ադրբեջանը շարունակում է սահմանափակել հայկական ազգանուն կամ ծագում ունեցող անձանց մուտքն իր երկիր։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում