Ներքին 8 ամիս առաջ - 09:15 20-02-2026

Մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան

Սրանից 38 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանում, հիմնվելով արցախահայության սկզբունքային դիրքորոշման վրա, որոշում կայացվեց՝ միջնորդել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ փոխանցելու համար։

Վերածննդի այդ ժամանակներում հայ ժողովրդի արտահայտած վճռականությունն ու հաստատակամությունը մեզ հնարավորություն տվեցին քաղաքական գործընթացների ընթացքը բեկել՝ պատմական արդարությունը վերականգնելու և մեր ժողովրդի խախտված ու արհամարհված իրավունքները պաշտպանելու համար։

Իրադարձությունները ցույց են տվել, որ այնտեղ, որտեղ ազգերը առաջնորդվում են ոչ թե ստամոքսային, այլ գաղափարական առաջնահերթություններով, հաջողությունն ու հաղթանակը երաշխավորված են։

Հայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից։

Փառք գաղափարի մարտիկներին, հավերժ փառք գաղափարի համար ընկածներին»,-գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ