Ներքին 6 ամիս առաջ - 21:22 19-02-2026

Աբովյանի բնակիչ 44-ամյա տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Բյուրեղավան քաղաքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու:

Նա Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Ամենից շատ դիտված