Ներքին 6 ամիս առաջ - 16:58 19-02-2026

Անաիս Սարդարյանի որդու առաջին քայլերը շախմատում. դերասանուհու ուղերձը ծնողներին

Դերասանուհի Անաիս Սարդարյանը կիսվել է որդու՝ Մոնթեի հաջողությամբ՝ հայտնելով, որ փոքրիկն առաջին անգամ մասնակցել է շախմատի մրցաշարի։

Հրապարակված հոլովակում Անաիսն անդրադարձել է մի կարևոր հոգեբանական խնդրի, որին հաճախ բախվում են երեխաները մրցույթների ժամանակ։

Դերասանուհին նշում է, որ մրցաշարը կարող է տրավմատիկ փորձառություն դառնալ երեխայի համար, եթե ծնողները հաղթանակը վեր դասեն ամեն ինչից և երեխայի առջև պայմաններ դնեն։


Ըստ նրա՝ միայն հաղթանակի վրա կենտրոնացած կոպիտ պարտադրանքը բացասաբար է անդրադառնում երեխայի հոգեբանության վրա, մինչդեռ մասնակցությունն արդեն իսկ կարևորագույն ձեռքբերում է։


Անաիսը պատմել է, որ որդուն տվել է ընդամենը մեկ խորհուրդ՝ յուրաքանչյուր քայլից առաջ լավ մտածել։ Թեև Մոնթեն այս անգամ չի հաղթել, մայրը ջերմորեն շնորհավորել է նրան առաջին մրցաշարի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ մեծ հաղթանակները դեռ առջևում են, երբ փոքրիկն ավելի պատրաստված լինի։

Ամենից շատ դիտված