Ներքին 8 ամիս առաջ - 22:20 18-02-2026

Մի՛ տրվեք հակառակորդի տեղեկատվական սադրանքներին. Հայրապետյանը զգուշացնում է ադրբեջանական ֆեյք էջի մասին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը.

Հարգելի հետևորդներ, եթե այս էջը ձեր աչքով ընկնի, իմացեք՝ սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է։ Ճիշտ է, որոշ գրածներ շատ նման են ՔՊ-ական քարոզչաթեզերին, բայց դա կապ չունի․ ոճը հակառակորդինն է։ Սա ադրբեջանական տեղեկատվական արշավի մաս է, դրված է գովազդի վրա, և թիրախում մեր հանրությունն է։

Ասեմ ավելին՝ վերջին շրջանում ադրբեջանցիները հայկական ազգանուններով էջեր են բացում և հենց գերիների թեմայով բազմաթիվ վտանգավոր մեկնաբանություններ գրում՝ հրահրելով ատելություն սոցցանցային տիրույթում։

Իհարկե, նման հարցերով պետք է զբաղվեն համապատասխան գերատեսչությունները, բայց նրանք անգամ Երևանի կենտրոնում վիդեոներ նկարող ադրբեջանցու մասին ասելիք չունեն, ուր մնաց խոսեն սոցցանցային պայքարից։

Եղեք զգոն, ուշադիր, ստուգեք, թե ովքեր են մեկնաբանություն գրողները, ու մի՛ տրվեք հակառակորդի տեղեկատվական սադրանքներին։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ