Ներքին 8 ամիս առաջ - 17:47 18-02-2026

Վարորդը հորդորում է ուղևորներին՝ ինչպես խուսափել հավելվածի բարձր միջնորդավճարից (տեսանյութ)

Oragir.News-ի հետ զրույցում տաքսի ծառայության վարորդներից մեկը հաճախորդներին խորհուրդ է տվել, թե ինչպես կարելի է ուղևորության արժեքը նախապես ճշտել և վարորդի հետ առանձին պայմանավորվել՝ շրջանցելով հարթակի միջնորդավճարը։

Նրա խոսքով՝ շատ վարորդներ պատրաստ են ուղևորին տեղափոխել նույն գնով, ինչ ցուցադրվում է հավելվածում։

«Կոչ եմ անում հաճախորդներին․ Yandex կանչելիս նայեք՝ գինը ինչքան է ցույց տալիս։ Զակազ եք տալիս, տեսնում եք գինը, հետո մոտենում եք վարորդին, ասում եք՝ եղբայր ջան, հավելվածը այսքանով ինձ տուն է տանում, դու պատրա՞ստ ես այսքանով տանես։

Տեսեք՝ շատ վարորդներ կհամաձայնեն, որովհետև տոկոսը հավելվածը շատ է պահում։ Ժողովուրդ, ձևը սովորեք․ պատվերը տալիս եք, տեսնում եք գինը, բայց նույն ավտոյի մեջ մի նստեք, երբ ինքը GPS-ով նայում է։ Վարորդը չի կարող անջատել՝ համակարգը հետևում է։ Եթե անջատեց ու ձեզ տարավ, կարող են վարորդին մինուս տալ։ Լոկացիայով, համակարգով հետևում են։ Պետք է պատվերը փակեք, նոր պայմանավորվեք»,- ասաց վարորդը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ