Ներքին 8 ամիս առաջ - 12:24 18-02-2026

Իրավունք ունեմ ծանոթանալ 44-օրյայի զեկույցին. Դավիթ Տոնոյան

Ես իրավունք ունեմ ծանոթանալ զեկույցին, դիմել եմ ևս մեկ անգամ, որևէ պատասխան դեռ չունեմ, զեկույցը՝ ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, չունի այն կարգավիճակը, որը հնարավորություն կտա, որ ես դրան ծանոթանամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ հայտարարությանը, որում նա նշել էր, որ Տոնոյանը կարող է ծանոթանալ զեկույցին:

«Ես չեմ ուզում ճշգրտել, բայց Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ ոչ թե կարող եմ զեկույցին ծանոթանալ, այլ միայն այն արձանագրություններին, որոնցում ես ելույթ եմ ունեցել, թե փակ, թե բաց նիստին:

Զեկույցի վերաբերյալ՝ ինչքան հիշում եմ, ինքը չի խոսել, բայց ես իրավունք ունեմ սահմանադրական օրենքով՝ ԱԺ կանոնակարգի օրենքով, ծանոթանալ դրան, դիմել եմ ևս մեկ անգամ, դրա վերաբերյալ եղել է համապատասխան հայտարարություն, որևիցե պատասխան դեռևս չունեմ: Զեկույցը պատրաստված է, բայց չունի այն կարգավիճակը, որը՝ ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, պետք է հնարավորություն տա իմ ծանոթանալուն»,- նշել է նա:

Հարցին, թե արդյո՞ք զեկույցի բացահայտման դեպքում հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը վատ դրության մեջ հայտնվի, և դրանով պայմանավորված հանրությունից թաքցնեն այն՝ Տոնոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ով ինչ իրադրության մեջ կարող է հայտնվել, իմ խնդիրն է հասկանալ, արդյոք պատասխանները ճիշտ են ձևակերպված, արդյոք ճիշտ ընկալումների են եկել, դրանից հետո չլինեն միջազգային լուրջ խնդիրներ ու զեկույցը, որը հիմված է լինելու նաև իմ պատասխանների վրա, ճիշտ բովանդակություն ունենա»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ