Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:18 17-02-2026

Ժողովուրդն իր գնահատականը տալու է. Գյումրիի փոխքաղաքապետ

Այսօր առավոտյան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ երկրորդ անգամ է ենթարկվել վիրահատության, և վերադարձել է Գյումրի։

Շուրջ 8 ամիս տևած անազատությունից հետո օրերս Շիրակի թեմի առաջնորդի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Սրբազանին գյումրեցիները դիմավորել են ջերմ գրկախառնություններով ու ծափահարություններով։

Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը Oragir.News-ի հետ զրույցում ասել է. «Ժողովուրդն իր գնահատականը տալու է, ցավալի է` հոգևորականները հետապնդվում են»։

Միքայել Սրբազանին դիմավորելու էին եկել Գյումրիի քաղաքապետարանից այլ պաշտոնյաներ, մտավորականներ և հավատացյալներ։

Նշենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է 2025 թվականի հունիսին։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի համար։ Դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ