Ներքին 6 ամիս առաջ - 18:52 17-02-2026

Վիճաբանություն՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշենում հայտնի «Ոսկանի տղա Համբիկը»

Փետրվարի 6-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքին հարակից ավտոտնակների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է ստացել, ում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մկնած ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Համբարձում Ա.-ն է, ով ըստ բժիշկների եղել է ոչ սթափ վիճակում և հրաժարվել է կատարվածի մասին տեղեկատվություններ տալուց, միայն ասել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ այդ օրը ժամը 18:00-ի սահմաններում նշված հատվածում Համբարձում Ա.-ի և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Ս.-ի միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ էլ Կարեն Ս.-ն իր մոտ պահվող դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Համբարձում Ա.-ին։

Նուբարաշենի ոստիկանները ժամերի ընթացքում պարզում են կասկածյալի գտնվելու վայրը, հայտնաբերում են նրան, ինչից հետո ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Համբարձում Ա.-ն Նուբարաշենում հայտնի է «Ոսկանի տղա Համբիկ» մականվամբ ու հաճախ է հայտնվում նմանատիպ պատմությունների մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ