Ներքին 8 ամիս առաջ - 13:02 17-02-2026

Կոտայքի մարզում ոչ սթափ վարորդը Mercedes-ով հայտնվել է Արզական բնակավայրի կամրջի տակ. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Ո.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Արզական ավտոճանապարհի Արզական բնակավայրի վարչական տարածքում՝ կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո այնուհետև տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ