Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:00 16-02-2026

Փաշինյանի համար լավն են այն օլիգարխները, ովքեր ծառայում են իրեն․ քաղաքագետ

Վարչապետ Փաշինյանը 2018 թվականից ի վեր հայտարարում է, որ օլիգարխները չպետք է քաղաքականությամբ զբաղվեն։ Վերջերս էլ կրկին հայտարարեց, որ 2026-ից հետո օլիգարխները քաղաքականությամբ չեն զբաղվելու։ Նույնը վերաբերում է նաև նախկին նախագահներին։ Կարո՞ղ է արդյոք հարուստ մարդուն արգելվել քաղաքականությամբ զբաղվել։ Ինչպես է արդյոք Փաշինյանը պատկերացնում դա իրականացնել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով վերջինիս հայտարարությունները և պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա իրավունք ունի՞ արգելելու որևէ անձի քաղաքականությամբ զբաղվել, նշեց, որ քաղաքականությունը հենց ապահովված մարդու համար է, ոչ թե աղքատի, և բնականաբար, ցանկացած անձ դրանով զբաղվելու իրավունք ունի։

Քաղաքագետի խոսքով` վաղն էլ Փաշինյանին կարող են խանգարել, հանքափորները, եթե գործադուլ հայտարարեն իր դեմ, մյուս օրը երկրի թշնամի հայտարարվեն տաքսու վարորդները, ինչը նույն քաղաքական տեխնոլոգիայի շարունակությունն է։

Դանիելյանը նշեց, որ թեպետ նման հայտարարություններ Փաշինյանի կողմից պարբերաբար կրկնվում են, սակայն փաստն այն է, որ այսօր իշխանության կողքին կան խոշոր գործարարներ։ Ստացվում է՝ հայտարարություններն ու իրականությունը միմյանց հակասում են։ Ուշագրավ է, որ 2021 թվականին ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում Նիկոլ Փաշինյանն ընդգրկել էր օլիգարխներ Գուրգեն Արսենյանին և Խաչատուր Սուքիասյանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի