Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:30 16-02-2026

Առանց նախկին նախագահների՞ ու օլիգարխների՞․ Նիկոլ Փաշինյանի փուչ խոստումները

2018 թվականի հեղափոխությունից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում ավարտվել է օլիգարխիկ համակարգը։ Նա իր ընտրազանգվածին հրապարակային ելույթներում հավաստիացնում էր, որ իր ղեկավարած կառավարությունում չեն լինելու ոչ օլիգարխներ, ոչ էլ մենաշնորհներ։

2018-ի թավշյա հեղափոխության հիմնական թեզը հետևյալն էր՝ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, և գործարարները չպետք է ունենան քաղաքական լծակներ՝ տնտեսական առավելություններ ստանալու համար։

2019 թվականի հարցազրույցներում Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանում այլևս չկան «օլիգարխներ» դասական իմաստով, քանի որ չկան պետական հովանավորչությամբ արտոնություններ։

Նրա մեկնաբանությամբ՝ եթե որևէ խոշոր գործարար գործում է օրենքի շրջանակում, ապա նա օլիգարխ չէ։ 2020-ին Նիկոլ Փաշինյանը դարձյալ կրկնեց, որ Հայաստանում օլիգարխիա և օլիգարխներ այլևս չկան։

Ի դեպ, 2021 թվականի ընտրություններից հետո Փաշինյանը շարունակել է այս գիծը՝ հայտարարելով, որ հին ուժերը պարտվել են, և օլիգարխիկ համակարգը չի վերադարձել: Օրեր առաջ, փետրվարի 14-ին Փաշինյանը դարձյալ հայտարարեց, որ ընտրություններից հետո քաղաքականությամբ չեն զբաղվելու ո՛չ նախկին նախագահները, ո՛չ օլիգարխները։

«Նախկինները դուրս են շպրտվելու․ էլ չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխների»,- ասաց նա։

Այս հայտարարությունը կրկին տեղավորվեց նախընտրական հռետորաբանության համատեքստում։ Նախկինների և օլիգարխների մասին իրականությունն այլ բան է փաստում։ Փաշինյանի պատկերացումն ու վերաբերմունքը նրանց մասին, այլ բան են ասում։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի խոստումները մինչ օրս չեն կատարվել, որոշ օլիգարխներ (օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը) մնացել են Փաշինյանի շրջապատում:

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ