Ներքին 6 ամիս առաջ - 18:31 16-02-2026

Ծանրաձողը մեծ է, դաշինքով գնալը՝ ճիշտ․ «ՀայաՔվե»-ն մասնակցելու է ընտրություններին

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ նախաձեռնությունը նոր փուլ է սկսում։

Ըստ գրառման՝ երեկ տեղի է ունեցել միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվել են կանոնադրությունն ու ծրագիրը, ինչպես նաև որոշում է ընդունվել մասնակցելու 2026-ի հուիսի 7-ի ԱԺ ընտրություններին։ «Մենք որոշեցինք՝ անմիջական քաղաքական պատասխանատվություն ստանձնել մեր երկրի անվտանգ, ազատ և արդար ապագայի համար»,- գրել է Չալաբյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ «ՀայաՔվեն» արդեն մեկուկես տարի է՝ գործում է որպես Ազգային քաղաքացիական միավորում և այլևս մեկ նախաձեռնություն չէ։

««ՀայաՔվե»-ի մեջ դիտորդական առաքելություն կա, իրավապաշտպան կառույց, գաղափարախոսական մեծ ուղղություն կա, երիտասարդական կառույցներ, բարեգործական ուղղություն, կրթական և այլն։ Եվ մենք որոշում ենք ընդունել այս փուլում նաև ստեղծել մեր քաղաքական թևը, որը կոչվելու է «Հայկական քվե»»,- պարզաբանեց նա։

Չալաբյանը նաև նշեց, որ ինքը մնում է ամբողջ «ՀայաՔվե» միավորման համակարգողը, սակայն կուսակցության մեջ լինելու է շարքային անդամ և չի ընդգրկվել ղեկավար կառույցներում։ Համագումարի որոշմամբ՝ «Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Մենուա Սողոմոնյանը։

Կուսակցության վարչության ամբողջական կազմը նախատեսվում է հրապարակել այս շաբաթվա ընթացքում։ Ըստ ներկայացված տվյալների՝ միավորման 300-ից ավելի պաշտոնական անդամների մոտ երկու-երրորդն արդեն անդամագրվել է նորաստեղծ կուսակցությանը։ Կուսակցությունն արդեն պաշտոնական որոշում է ընդունել մասնակցելու 2026 թ. համապետական ընտրություններին։

Oragir.News-ի հետ զրույցում նորաստեղծ կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ կառույցը ղեկավարվելու է 7 անդամից բաղկացած վարչության կողմից։

Անդրադառնալով ազգային օրակարգին՝ Սողոմոնյանը շեշտեց, որ իրենք Արցախի հարցը փակված չեն համարում. «Այդ հարցի փակվելը չի բերելու խաղաղության։

Հնարավոր է հարցի լուծման ուղղությամբ իրականացնել ռացիոնալ, նորմալ արտաքին քաղաքականություն»: Նա հավելեց, որ սա չի նշանակում հարցի լուծում բացառապես ռազմական մեթոդներով: Ինչ վերաբերում է 2026 թվականի ընտրություններին, ապա և՛ Ավետիք Չալաբյանը, և՛ Մենուա Սողոմոնյանը կարծիք հայտնեցին, որ ճիշտ է դաշինքներով հանդես գալը։

Ավետիք Չալաբյանը նկատեց. «Ճիշտ կլինի դաշինքներով գնալ ընտրությունների, որ բազմաթիվ կուսակցություններ ընտրողի ձայնը չփոշիացնեն։ Արդարացված է դաշինքներով հանդես գալը, բայց ոչ թե համատարած բոլորի հետ, այլ գաղափարապես մոտ ուժերի»։

Մենուա Սողոմոնյանը ևս նշեց, որ ընտրություններին մասնակցությունն արդյունավետ կլինի դաշինքի ձևաչափով, որտեղ իրենցից բացի՝ կլինեն գաղափարակից այլ ուժեր ևս։ Նա տեղեկացրեց, որ փետրվարի 18-ին, ժամը 12-ին, «Անի Պլազա» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում կուսակցությունը կներկայացնի իր քաղաքական հայտը և ծրագրերը։

Վերջում Ավետիք Չալաբյանը կոչ արեց աջակիցներին անցնել գործուն քայլերի. «Ուզում եմ վերջում ուղղակի կոչ անեմ մեր աջակիցներին՝ գալ, միանալ մեզ, օգնել մեզ, ոչ միայն խոսքով կամ հեռավորության վրա մեզ համար ցավելով, այլ գործով միանալ մեզ, դառնալ կուսակցության անդամներ, վստահված անձիք, քարոզիչներ, դիտորդներ»։

Նա շեշտեց, որ 2026-ի ընտրություններում «ծանրաձողը շատ մեծ է լինելու», և անհրաժեշտ է ուժերի առավելագույն լարում հաղթանակի հասնելու համար։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ

Ձեզ գուցե հետաքրքրի