Ներքին 8 ամիս առաջ - 16:30 14-02-2026

Այդ հայտարարությամբ Փաշինյանը լարվածություն է ստեղծում, ժողովրդին է ըմբոստացնում․ Տեր Մուշե

«Ավելորդ լարվածություն է պարզապես ստեղծում, որովհետև ոչ նման մտադրություն կա, ոչ ցանկություն կա և ոչ էլ այս ժողովը այդպիսի հարցեր է քննարկելու։ Կաթողիկոսությունը լինելու է այստեղ, պարզապես որպեսզի լարվածություն ստեղծի, ժողովրդին ավելի ըմբոստացնի։ Հավանաբար տեսնում են, թե ժողովուրդը ոնց է իմաստուն գտնվում և հասկանալով ճշմարտությունը միշտ կանգնած ճշմարտության կողքին։ Դա է ամբողջ հարցը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեր Մուշե քահանա Վահանյանն անդրադառնալով կաթողիկոսությունը Հայաստանից տանելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նշենք, որ նախօրենին Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելու նախաձեռնությանը, հայտարարել էր, որ թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։

«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, որ ըստ Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելը Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է, Տեր Մուշե քահանա Վահանյանը նկատեց․ «Կաթողիկոսությունը դուրս հանելու անհրաժեշտություն չկա, ոչ էլ նման ցանկություն կա։ Դա ավելորդ ինտրիգային ինչ-որ բաներ ստեղծելու պատրվակ է, իրականում դա չի ժողովի իմաստը։ Ժողովը ժողով է, որը պիտի լինի ու կլինի»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում